Արտաքին 4 տարի առաջ - 15:52 26-10-2021

Ամստերդամի դատարանը որոշել է սկյութական ոսկին Ղրիմի թանգարաններից վերադարձնել Ուկրաինային

Ամստերդամի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ուկրաինային վերադարձնել սկյութական ոսկու ցուցահանդեսի ցուցանմուշները Ղրիմի թանգարաններից։ Թանգարանի ներկայացուցիչները պնդել են, որ ոսկին պետք է փոխանցվի բռնակցված Ղրիմ։ Որոշման մասին փոխանցում է Նիդեռլանդների հանրային հեռուստատեսությունը։

Նիդեռլանդներում տեղի ունեցած «Ղրիմ՝ ոսկի և Սև ծովի առեղծվածները» ցուցահանդեսի ցուցանմուշների շուրջ հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից։ Ուկրաինայի կառավարությունը սկյութական ոսկու ցուցահանդեսի ցուցանմուշները պահանջել է վերադարձնել Ուկրաինային։

Ղրիմի թանգարանները պնդել են, որ ցուցահանդեսի անցկացման պայմանավորվածության համաձայն՝ ոսկին պետք է վերադառնա Ռուսաստանի կողմից բռնակցված թերակղզու տարածք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար