Ներքին 4 տարի առաջ - 15:36 24-10-2021

Օպերայի բակում մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը

Երևանում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում բացվել են COVID-19-ի դեմ պատվաստման մեկօրյա կետեր։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում» տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

«Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը:

Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ ԱստրաԶենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդերնա»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նույն հարթակի իր էջի գրառմամբ նշել էր, որ կիրակի Երևանում պատվաստումների օր է։

«Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի «ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասվում է գրառման մեջ: