Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:09 23-10-2021

Թալիբները Ուզբեկստանին խոստացել են մարել էլեկտրաէներգիայի պարտքը

Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբանի» կողմից հայտարարել է, որ պարտավորվում է վճարել Ուզբեկստանից երկրին մատակարարվող էլեկտրաէներգիայի պարտքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուզբեկստանի ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովին։

«Մենք քննարկում ունեցանք, կային ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են էներգետիկայի ոլորտում, կային «Աֆղանստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչներ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հենց իրավիճակը թույլ տա, ․․․․կան մի շարք մարտահրավերներ, որոնք կապված են այս երկրում բանկային համակարգի գործունեության և ժամանակավոր կառավարության ճանաչման հետ ... ամբողջ պարտքը, որ կա», - ասել է նա:

Ումուրզակովը նշել է, որ Տաշքենդը անգամ «մեկ ժամով» չի ընդհատել էլեկտրաէներգիայի մատակարարումն Աֆղանստանում և հավելել, որ մատակարարումները կշարունակվեն։ Այս որոշման հիմնական պատճառը «այս դժվար պահին եղբայրական Աֆղանստանի ժողովրդին աջակցություն ցուցաբերելու» ցանկությունն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները ցանկանում են Ռուսաստանի հետ համագործակցել կինոյի ոլորտում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի