Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 13:28 12-10-2021

Սիրողական կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբերով. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է մասնակցության պայմանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը: ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը:

Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը:

Տարիքային խմբեր

Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004-2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) – 3 կմ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ – 10 կմ, 3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ – 10 կմ:

Առաջին խմբի մրցումը ժամը 13:00-ին կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով:

Մասնակցության հայտ

Մասնակցության համար հայտը՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected])։ Հարցերի դեպքում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով:

Պարգևատրում

Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո: Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական պարգևներ կստանան ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ հավաստագրեր:

Ամենից շատ դիտված

20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
18:22 Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք