Արտաքին 5 տարի առաջ - 19:06 11-10-2021

Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի. թուրք նախկին նախարար

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։

Այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է ներկայացրել Սադեթթին Թանթանի հետ ունեցած իր զրույցից։

«Եթե ընդդիմությունը չխոսի, ԱԶԿ-ի ղեկավարը կինքնաոչնչանա։ Նա այս պահին խուճապի մեջ է։ Արևմուտքից աջակցություն է խնդրում, ապրում է խալիֆայության պատրանքով։ Շատ մեծ հարստություն է կուտակել։ Գիտի, որ չի կարողանալու վայելել այդ հարստությունը։ Նրան ոտքի վրա պահում են միայն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու խոսնակները»,-շեշտել է Թանթանը։

Նախկին նախարարը նաև նշել է, որ ԱԶԿ-ի ներսում պայքար է գնում իշխանության համար։ Նա մասնավորապես ընդգծել է, որ Էրդողանը ընդդիմությանը «մի՛ ձգտեք իշխանության» ասելիս, իրականում ուղերձ է հղում նաև իր կուսակցական գործընկերներին։ Ըստ Թանթանի՝ Էրդողանը այդպիսով հասկացնել է տալիս, որ պետք չէ հեռանալ իրենից, քանի որ իր ձեռքից իշխանությունը որևէ մեկը չի կարող վերցնել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին