Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 21:38 08-10-2021

Իրանցի կանանց արգելվել է տեսախցիկի առջև պիցցա ուտել

Իրանը սահմանել է նոր սահմանափակումներ, որոնք արգելում են կանանց ցուցադրել պիցցա կամ սենդվիչներ ուտելը, կարմիր ըմպելիքներ խմելը կամ կաշվե ձեռնոցներ կրելը: Առանձին արգելք կա նաև մարդկանց տանը նկարահանելու մասին, ինչպես նաև տեսարաններ, որտեղ տղամարդը թեյ է լցնում կնոջ համար: Այս մասին հայտնում է IranWire պորտալը:

Նոր արգելքների մասին հայտարարել է Իրանի հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի PR տնօրեն Ամիր Հուսեյն Շամշադին, որի պարտականությունների մեջ, ի թիվս այլ բաների, ներառում են նաև հեռուստատեսության «անպարկեշտության» բացակայության վերահսկողությունը:

Միևնույն ժամանակ, հրատարակությունը նշում է, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել այն փաստի առնչությամբ, որ Pishgoo-ի համացանցային թոք շոուի հանրահայտ հեռարձակումներից մեկում ծածկել են հրավիրված դերասանուհու դեմքը, ինչի արդյունքում տեսանյութից մնացել է միայն ձայնագրություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի մի բնակիչ ձերբակալվել է՝ պարային տեսանյութ հրապարակելու համար: