Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 17:33 02-10-2021

Չեռնոգորիայի դատարանը ձերբակալել է Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Իսմաիլովին

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի դատարանը ձերբակալել է Մոսկվայի Չերկիզովսկու շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա փաստաբան Մարինա Ռուսակովային:

Պաշտպանի խոսքով, գործարարը կմնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Չեռնոգորիայի իշխանությունները նրան Ռուսաստանին արտահանձնելու որոշում չեն կայացնի:

Նա հավելել է, որ փաստաբաններն արդեն բողոքարկել են այդ որոշումը և խնդրում են գրավով ազատ արձակել Իսմաիլովին:

Չերկիզովսկու շուկայի նախկին տնօրենի ձերբակալության մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 1-ի երեկոյան:

Նախնական տեղեկություններով՝ նա մեղադրվում է երկու ձեռնարկատերերի սպանության կազմակերպման մեջ: Իսմաիլովին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի նոյեմբերի 11-ին, ադրբեջանցի գործարարի որոնումները կատարվել են Ինտերպոլի միջոցով:

Միևնույն ժամանակ, Չեռնոգորիայում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել է, որ իրենք գործարարի ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն: