Արտաքին 5 տարի առաջ - 22:31 01-10-2021

ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր

ԱՄՆ Արիզոնա նահանգում երկու մարդ է զոհվել օդում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC15- ը:

Վթարը տեղի է ունեցել Չենդլերի օդանավակայանի մոտ: Օդային տրանսպորտային միջոցները բախվել են օդում, ինչից հետո ուղղաթիռն ընկել ու հրդեհվել է, իսկ ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել թռիչքուղու վրա: Հեռուստաալիքը հայտնում է, որ երկու զոհերն էլ ուղղաթիռում են եղել:

Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառը: Չենդլերի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, վթարային գոտում ավտոմեքենաների երթևեկությունը նույնպես սահմանափակվել է:

2021 թվականի մայիսին հաղորդվել էր, որ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հրդեհաշիջման ուղղաթիռի անկման հետևանքով չորս մարդ է զոհվել: Տեխնիկան վթարի է ենթարկվել Լիսբուրգ քաղաքի օդանավակայանի մոտ: Ուղղաթիռը կարող էր վթարի ենթարկված լինել տեխնիկական անսարքության պատճառով, ինչը հանգեցրել է ուղղաթիռի հիմնական մասից պոչի անջատմանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին