Արտաքին 5 տարի առաջ - 17:57 26-09-2021

Պեսկովը ԴԱՀ-ի և ԼԱՀ-ի բնակիչներին անվանել է «ուկրաինացիներ»

Հակամարտությունը Դոնբասում ներքին ուկրաինական է, այն կարող է լուծվել միայն կողմերի միջև բանակցությունների միջոցով, «Մոսկվա-Կրեմլ-Պուտին»-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ որոշ ուժեր փորձում են իրավիճակը շրջել այնպես, կարծես հակամարտության կողմերը Ուկրաինան ու Ռուսաստանն են:

«Ի վերջո, սա ներքին ուկրաինական հակամարտություն է: Եվ, իհարկե, այն կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե ուկրաինացիները սկսեն բանակցել միմյանց հետ»,- հավելել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև ասել է, որ Մինսկի համաձայնագրերի հետ կապված իրավիճակը փակուղի է մտել Կիևի մեղքով: Այժմ ռուս քաղաքական գործիչները փորձում են վերակենդանացնել գործընթացը, սակայն կան բարդություններ՝ կապված ուկրաինական կողմի դիրքորոշման հետ:

Պուտինը նաև կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը՝ ուղղված Վլադիմիր Պուտինին, չեն վիրավորում ռուս առաջնորդին: «Ավելի շուտ, դա կարող է միայն ափսոսանք առաջացնել», - ասում է Պեսկովը:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով

Ձեզ գուցե հետաքրքրի