Ներքին 5 տարի առաջ - 12:41 26-09-2021

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կա 2 տուժած

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 26-ին, ժամը 04:37-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և սահել ձորակը (մոտ 3 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևոր Գ․ Խ․-ին (ծնված 2000 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար