Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 09:32 25-09-2021

Հայտնի է, թե որ տարիքում են երեխաներն ավելի ծանր տանում COVID-19-ը

«Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության ԿԳՀԻ գիտական ​​աշխատանքների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովն ասել է, որ երեխաների մոտ նոր կորոնավիրուսային վարակը, մեծահասակների համեմատ, ավելի թեթև է ընթանում, սակայն ամենախոցելի խումբը մինչև մեկ տարեկան երեխաներն են, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեխաների շրջանում ամենախոցելի խումբը մինչև մեկ տարեկան երեխաներն ու դեռահասներն են: Դա պայմանավորված է նրանով, որ մինչև մեկ տարեկան երեխաները վարակվում են ծնողներից և գտնվում են հարմարվողական իմունիտետի ձևավորման փուլում: Հետևաբար, ցանկացած վարակի դեպքում սա կոնտինգենտի ամենախոցելի մասն է»,- ասել է Գորելովը:

Նա նշել է, որ 14 և ավելի բարձր տարիքի դեռահասների շրջանում հիվանդության հաճախակիությունը հիմնականում պայմանավորված է երիտասարդների սոցիալապես ավելի ակտիվ և շարժունակ լինելով: Գորելովը նշել է ևս մեկ պատճառ՝ կորոնավիրուսի դելտա շտամի ի հայտ գալը, որը գերակշռում է Ռուսաստանում:

Գորելովն ընդգծել է, որ դեռահասները, ինչպես և մեծահասակները, վարակում են կորոնավիրուսի տարբեր ձևերով, բայց միջինում հիվանդության ընթացքը երեխաների մոտ ավելի թեթև է: