Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 17:01 24-09-2021

Պեսկովը՝ ինքնամեկուսացման մեջ Պուտինի կենսակերպի մասին

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատմել է է ինքնամեկուսացման անցած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կենսակերպի մասին: Նրա խոսքով, պետության ղեկավարը սովորական կենսակերպ է վարում, և առայժմ «այն փոխելու ոչ մի առիթ չկա»:

Կրեմլի խոսնակը նաև հիշեցրել է, որ ինքնամեկուսացումը ավելի շուտ պայմանական սահմանափակում է: Պուտինը, միևնույն է, միշտ անհրաժեշտ հաղորդակցության միջոցների հետ կապի մեջ է, ինչպես նաև ամենօրյա, ժամային փաստաթղթաշրջանառության: Նա նաև մշտապես «կապի մեջ է փակ հաղորդակցության ուղիների հետ, զեկուցումների, որ նա ստանում է ամեն ժամ կամ ամեն րոպե հաղորդակցության այս գծերի միջոցով»:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդը մշտական ​​կապի մեջ է կառավարության անդամների, ինչպես նաև նախարարների կաբինետի նախագահի և վարչակազմի ղեկավարության հետ: Սա գրեթե շուրջօրյա աշխատանքային գործընթաց է: Բացի դրանից, «բավականին մեծ, բայց ներկայումս սահմանափակ թվով մարդիկ» մասնակցում են պետության ղեկավարի կենսագործունեության ապահովմանը, ինչպես նաև «անվտանգության տեսանկյունից և նրա՝ տեղեկատվություն ստանալու ուղիների ապահովման տեսանկյունից»: