Ներքին 5 տարի առաջ - 21:27 22-09-2021

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծեց ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական դիրքերը։ Հանդիսավոր արարողությունն ավարտվեց քայլերթով։

Հաջորդ օրը նույն դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց նրան՝ հայրենի սահմանները նվիրումով պաշտպանելու համար, ապա մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնեց պարգևներ։ Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է