Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 11:44 19-09-2021

Լրագրող Դենիս Սորոկինը պատմել է Պուգաչովայի և Ալեքսանդր Ռոզենբաումի սիրավեպի մասին

Բազմաթիվ թոք-շոուների հաճախակի մասնակից, լրագրող Դենիս Սորոկինը «Հինգերորդ ալիքի» «Աշխարհիկ ժամանակագրություն» հաղորդման եթերում ասել է, որ իբր Ալլա Պուգաչովայի և Ալեքսանդր Ռոզենբաումի միջև սիրավեպ է եղել, և երգչուհին նույնիսկ հատուկ Լենինգրադ է մեկնել՝ նրան տեսնելու համար, չնայած որ պաշտոնապես ամուսնացած է եղել:

Լրագրողի խոսքով, դա եղել է 80-ականների վերջին՝ խորհրդային տարիներին: Այդ ժամանակ Պուգաչովան ամուսնացած էր իր համերգային տնօրեն և պրոդյուսեր Եվգենի Բոլդինի հետ:

«Ասում են, որ նրանք կրքոտ սիրավեպ են ունեցել: Օրինակ, ես հավատում եմ դրան, քանի որ Ալլա Բորիսովնան միշտ սիրել է տղամարդկանց, գեղեցիկ և պատկառելի տղամարդկանց»,- ասել է Սորոկինը՝ հավելելով, որ այդ տարիներին շատ հայտնի դարձած Ալեքսանդր Ռոզենբաումը նաև գեղեցիկ տղամարդ էր:

Ինքը՝ Ռոզենբաումը, հարցազրույցներից մեկում հաստատել է, որ Ալլա Պուգաչովայի նկատմամբ սկսել է խոր համակրանք տածել առաջին իսկ հանդիպումից: Սակայն նա հրաժարվել է պատասխանել նրանց միջև սիրավեպի մասին հարցին՝ պատճառաբանելով, որ իսկական տղամարդիկ անտեսում են նման հարցերը: