Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 13:27 16-09-2021

ՀԱՊԿ ղեկավարները համաձայնագիր են ստորագրել համատեղ ռազմական մարմիններ ստեղծելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, կազմակերպությունը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը) ղեկավարները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, ռազմական դատախազության և դատարանների ստեղծում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գագաթնաժողովի ավարտին ընդունված հռչակագրի տեքստը:

«Փաստաթուղթը կարգավորում է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցության մեխանիզմի ստեղծումը՝ ռազմական ոստիկանություն, ռազմական հետաքննություն, զինվորական դատախազություն, ռազմական դատարաններ (տրիբունալներ)»,- ասվում է փաստաթղթում:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերի 16-ին՝ Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ: