Ներքին 5 տարի առաջ - 23:21 14-09-2021

Նորմա՞լ է, որ թուրքական բեռնատարներով են բերել Հրապարակի բեմի կոնստրուկցիաները

Այսօր համացանցում լուսանկարներ տարածվեցին Հանրապետության հրապարակից, թե ինչպես են Անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ տոնակատարության» համար կառուցվող բեմի կոնստրուկցիաները թուրքական բեռնատարբերով բերել և դատարկում: Լուսանկարներում թուրքական պետհամարանիշով և թուրքերեն գրությամբ բեռնատարներ են երևում: Իհարկե, այս իշխանությունների ամեն մի քայլն այսօր կապվում է Թուրքիայի և թուրքականի հետ, նրանց ոչ միայն հայտարարություններն են պրոթուրքական, այլև քայլերն ու գործողությունները, ու տպավորություն է, թե սերտ համագործակցության մեջ են թուրքերի հետ:

Թուրքական ֆուռերով բեմ հավաքելը ևս այս համատեքստում է դիտարկվում: Բայց իրականությունը մի փոքր այլ է: Մենք հետաքրքրվեցինք բեռնափոխադրող ընկերություններից, թե նորմալ է, որ թուրքական բեռնատարներ են շրջում Հայաստանի տարածքում և թուրքական բեռնատարներով են Հրապարակի բեմի կոնստրուկցիաները բերում: Մեզ ասացին, որ այստեղ արտառոց ոչինչ չկա, քանզի թուրքական բեռնատարներ Հայաստան միշտ են մտել-դուրս եկել: Հայկական պետհամարանիշով բեռնատարներ Թուրքիա չեն մտնում, բայց թուրքականը Հայաստան մտնում է: Եվ բեմի այս կոնտրուկցիաներն էլ, չի բացառվում, որ կամ Թուրքիայից են պատվիրել, կամ եթե այլ երկրից են բերել, ապա դրանք պարզապես թուրքական գրությամբ կամ պետհամարանիշով բեռնատարներով են տեղափոխել:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ