Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 13:56 12-09-2021

Իտալիայում ներգաղթյալը դանակահարել է ավտոբուսում գտնվող 5 անձանց

Իտալական Ռիմինի առողջարանային քաղաքում ծագումով Սոմալիից բնակիչը դանակով հարձակվել է ավտոբուսի հսկիչների վրա, այնուհետև դանակահարել ևս երեք ուղևորների: Տուժածների թվում կա փոքրիկ երեխա:

Ներգաղթյալին դուր չի եկել ավտոբուսի իր տոմսը ստուգելու հսկիչների ցանկությունը: Երկու կանայք ստացել են վնասվածքներ պարանոցի և ուսի շրջանում: Այնուհետև չարամիտը սկսել է թափահարել սառը զենքը սրահում: Ուղևորները վնասվածքներ են ստացել: Ցուցաբերվել է բուժօգնություն:

Հանցագործը պահանջել է կանգնեցնել ավտոբուսը և փորձել է փախչել: Սկզբում նա ցանկացել է առևանգել մեքենան: Հետո հրաժարվել է այդ մտադրությունից և գնացել ոտքով: Ոստիկանները նրան ձերբակալել են մեկ ժամ անց: Նա գտնվում է կալանքի տակ, և սկսվել է հետաքննություն: Առայժմ չի բացառվում տեղի ունեցածի ոչ մի վարկած, այդ թվում՝ ծայրահեղական դրդապատճառները: