Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 09:17 12-09-2021

Թրամփը՝ 2024թ. ԱՄՆ նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ արդեն որոշել է՝ կմասնակցի՞ ինքն արդյոք 2024 թվականին պետության ղեկավարի ընտրություններին, թե՞ ոչ: Նա խոստացել է, որ իր կողմնակիցները երջանիկ կլինեն, երբ նա կարողանա խոսել իր որոշման մասին:

Թրամփը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին այցելել է Նյու Յորքի ոստիկաններին և հրշեջներին, որտեղ նրան հարց են ուղղել ապագա ընտրությունների մասին:

«Բարդ հարց է: Թեև իրականում դա ինձ համար պարզ է: Ես գիտեմ, թե ինչ կանեմ, բայց առայժմ ինձ չի կարելի խոսել այդ մասին՝ քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենքների պատճառով... Բայց ես կարծում եմ, որ դուք երջանիկ կլինեք»,- ամերիկացիների հետաքրքրությունն է շարժել Թրամփը:

Լրագրողները սոցիալական ցանցերում հրապարակել են մի դրվագ ոստիկանների հետ նրա շփումից:

Միաժամանակ, ԱՄՆ բոլոր նախկին ողջ նախագահներից միայն Դոնալդ Թրամփն ու 96-ամյա Ջիմի Քարթերը չեն մասնակցել պաշտոնական սգո միջոցառումներին Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փենսիլվանիա նահանգում, որտեղ 20 տարի առաջ տեղի են ունեցել ահաբեկչություններ: