Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 21:14 11-09-2021

Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելուց հեռու է «լուսատարիներով»․ Էստոնիայի նախագահ

Էստոնիայի նախագահ Քերստի Կալյուլայդը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ մոտ ապագայում չի լինի: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Կալյուլեյդը նշել է, որ նման եզրակացությունները հիմնված են փորձի վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում նա չի տեսել, որ Ուկրաինան մոտենա Կոպենհագենի չափանիշների կատարմանը: Էստոնիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինան «դրանց իրականացումից գտնվում է մի քանի լուսատարի հեռավորության վրա»:

Նա նաև նշել է, որ լիովին պաշտպանում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի` Եվրամիությանը անդամակցելու ձգտումները: Ըստ Կալյուլայդի՝ դա կարող է նպաստել ուկրաինական բիզնեսի ակտիվների արժեքի բարձրացմանը, ինչի մասին նա բազմիցս ասել է օլիգարխներին:

«Ցավոք, ինձ չի հաջողվել հասկացնել դա նրանց, և այժմ, օգտվելով առիթից, ուզում եմ նորից կրկնել դա: Միգուցե հրաշք տեղի ունենա, և նրանք կլսեն դա, այնուհետև Ուկրաինան կսկսի մոտենալ ԵՄ-ին», - հայտարարել է Կալյուլաիդը:

Նա ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինային կպահանջվի առնվազն 20 տարի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատրաստ լինելու համար:

Նրա խոսքով՝ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքին, ինչպես նաև Եվրամիությանը անդամակցելու համար դիմող երեք երկրներից ոչ մեկը պատրաստ չէ դրան, քանի որ նրանք չեն կատարել բազմաթիվ պայմաններ: