Ներքին 5 տարի առաջ - 12:13 08-09-2021

Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում. Փաշինյան

Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու և սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում: Այսօր՝ սեպտեմբերի 8-ի կառավարության նիստում հայտարրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծրագիրը դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար: Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո հասցրել եմ լինել Իրանում, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե՛ Իրանի և թե՛ Վրաստանի մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տրածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման: Այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-Հարավ նախագիծը, որը Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Շատ կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի ու Իրանի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով որ, իհարկե, Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ Նախիջևանի հետ»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Վարչապետն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի անհրաժեշտությանը. «Շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդներ և այլ պահվող անձանց ՀՀ վերադարձնելու գործընթացը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
14:20 Ուժեղ կարկուտ՝ Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել