Սպորտ 5 տարի առաջ - 11:09 03-09-2021

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա շշեր են նետել Հունգարիայի դեմ խաղի ժամանակ

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա պլաստիկ տարրաներ են նետել ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի հետ խաղի ժամանակ։ 4-րդ տուրի հանդիպումը կայացել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում և ավարտվել անգլիացիների՝ 4-0 հաշվով հաղթանակով։

Ռահիմ Սթերլինգի գոլից հետո Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները սկսել են պլաստիկ շշեր նետել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների ուղղությամբ։ Նշենք՝ Անգլիայի ընտրանու պաշտպան Կայլ Ուոքերը և կիսապաշտպան Ջեք Գրիլիշը ձևացրել են, թե խմում en իրենց վրա նետված տարրաներից։

ՈՒԵՖԱ-ն հուլիսին արդեն պատժել է Հունգարիայի հավաքականին՝ երկրպագուների խտրական պահվածքի պատճառով։ Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև տուգանվել է 100 հազար եվրոյով։

Ի դեպ, Սթերլինգը խփած գոլը նվիրել է իր ընկերուհու՝ Ստեֆի Գրիգի հիշատակին, որն օգոստոսի 31-ին 26 տարեկանում հեռացել է կյանքից։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ