Ներքին 5 տարի առաջ - 19:32 29-08-2021

Քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանի քաղաքապետարանը շարունակում է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։

Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը»։