Ներքին 5 տարի առաջ - 13:57 29-08-2021

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 383 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք, առողջացել է 329 մարդ, գրանցվել է մահվան 11 դեպք։ Մեկ օրում կատարվել է 5618 թեստավորում։

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում: