Ներքին 5 տարի առաջ - 17:08 21-08-2021

Օգոստոսի 3-ին վրաերթի ենթարկված 81-ամյա քաղաքացին մահացել է

Երևանի Բաշինջաղյան փողոցում օգոստոսի 3-ին վրաերթի ենթարկված 81-ամյա քաղաքացին մահացել է:

Iնչպես ավելի վաղ հայտնել էին ոստիկանությունից, օգոստոսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նշվում է, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն։