Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:44 17-08-2021

Թալիբները խոստացել են արգելել թմրանյութերը և չհարձակվել այլ երկրների վրա

«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլահ Մուջահիդը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Աֆղանստանը կդադարեցնի թմրանյութերի արտադրությունը: Նա նաև խոստացել է, որ Աֆղանստանի տարածքից ոչ ոք չի հարձակվի հարևան երկրների վրա:

Նրա խոսքով՝ Աֆղանստանը, մեծ դիմադրությունից հետո, կարողացել է դուրս մղել օկուպանտներին, և այժմ թալիբները վերահսկում են երկրի բոլոր սահմանները:

Մուջահիդը նաև դեսպանություններին, օտարերկրյա ներկայացուցիչներին, առաքելություններին, միջազգային կազմակերպություններին ու գործակալություններին լիակատար անվտանգություն է խոստացել:

Բացի այդ, նա հայտարարել է, որ ընդհանուր ներման ակտ է հրապարակվել:

Թալիբանի ներկայացուցիչը երաշխավորել է բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր աշխատել են ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների հետ:

Նաև, ըստ Մուջահիդի, թալիբները մտադիր են Աֆղանստանի նոր կառավարությունում ներառել հասարակության բոլոր շերտերին և խմբակցություններին և պարտավորվում է հարգել բոլոր աֆղանսցիների կրոնական համոզմունքներն ու հոգևոր արժեքները: Կանանց երաշխավորվում են շարիաթով և օրենքով տրամադրվող բոլոր իրավունքները:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի