Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 23:44 16-08-2021

Աֆղանստանի նախագահ Գանին կմեկնի ԱՄՆ․ Mehr

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին որոշել է մեկնել ԱՄՆ: Հավանաբար, հանրապետությունում հրաժարական տված քաղաքական գործիչը Օմանից կթռչի ԱՄՆ, հաղորդում է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գանին հնարավոր է Քաբուլից թռչել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե, այնուհետև Օման: ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հաստատում է, որ քաղաքական գործիչը գտնվում է հենց այս երկրում:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները պնդում էին, որ Գանին Դուշանբե է մեկնել նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆազլ Մահմուդ Ֆազլիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլա Մուհիբայի հետ միասին: Ընդ որում, Տաջիկստանի մայրաքաղաք ինքնաթիռը չի հասել և ուղևորվել է այլ երկիր:

Մինչ այդ Գանին հաղորդել էր, որ փախել է՝ կոտորածը կանխելու նպատակով: Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ նա Քաբուլից փախել է՝ փողերով լցված մեքենաներով: