Ներքին 5 տարի առաջ - 19:33 14-08-2021

Այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը․ Արսեն Բաբայան

Իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ հանրային բարձր պաշտոնյան բացահայտ ստում է, ուզում ես բռնես ու մի լավ քոթակես, բայց հիշում ես, որ ծեծը կամ մարմնական վնասվածք հասցնելը նախատեսում է քրեական պատասխնատվություն:

Մտածում ես այդ դեպքում յոթ հարկանի հայհոյանք հնչեցնես ստախոս բարձրաստիճան պաշտոնյայի հասցեին, բայց հիշում ես, որ բոլորովին վերջերս այս իշխանությունը քրեական պատասխանատվություն նախատեսեց նաև դրա համար:

Այսինքն` քաղաքացին որևէ կերպ հնարավորություն չունի արձագանքել բարձրաստիճան ստախոսին: Չի կարող որևէ կերպ իր արդարացի զայրույթը սպառել:

Ուստի, այս պարագայում անհրաժեշտություն է դարձել հանրային պաշտոն զբաղեցնողի կողմից ստելու համար քրեական պատասխանատվության նախատեսումը»։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել