Արտաքին 5 տարի առաջ - 15:36 06-08-2021

Բելառուս երկու մարզիչներ զրկվել են հավատարմագրից և վտարվել օլիմպիական ավանից

Բելառուս մարզիչներ Յուրի Մոիսևիչին և Արթուր Շիմակին զրկել են հավատարմագրերից և վտարել օլիմպիական ավանից այն բանի համար, որ նրանք մասնակցել են փորձին՝ ստիպելու թեթևատլետ Քրիստինա Տիմանովսկայային վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2020-ի ամառային Օլիմպիական խաղերում Տիմանովսկայան Instagram-ում քննադատել է բելառուս մարզիչների որոշումը, ովքեր, առանց իր իմացության, նրա հայտը ներառել են 4x400 մ փոխանցավազքի համար:

Այնուհետև մարզուհին հայտարարել է, որ իրեն հեռացրել են վազքի մրցությունից և փորձել բռնի կերպով վերադարձնել Մինսկ: Ինչպես հայտարարել է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ), մարզուհու հայրենիք վերադարձը պայմանավորված է «հուզական-հոգեբանական վիճակով»:

Տիմանովսկայան հայտարարել է Եվրոպայում ապաստան խնդրելու մտադրության մասին: Բացի դրանից, սոցիալական ցանցերում մարզուհին դիմել է ՄՕԿ-ին՝ իրավիճակին միջամտելու և իրեն օգնելու խնդրանքով: Տիմանովսկայայի խոսքով, իր վրա ճնշում է գործադրվել, նրանք փորձել են իրեն դուրս բերել Ճապոնիայից՝ առանց իր համաձայնության:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին