Մամուլ 5 տարի առաջ - 12:04 20-07-2021

Ինչու է թիրախավորվել Երասխը. Հայաստանի Հանրապետություն

Փորձենք այս հարցը քննարկել աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից. ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյոք որովհետեւ Երասխը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետե՞րից մեկն է, եւ թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագիրը եւ Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել. Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին դարձյալ առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով։ Տնտեսագետ Կարեն Սարգսյանը համաձայնեց «ՀՀ»-ի տեսակետին։

Ավելին, նրա խոսքով՝ թերեւս, 90-ական թվականներից հետո առաջին դեպքն է, որ նման ինտենսիվությամբ Հայաստանի սահմանն այս ուղղությամբ թշնամու կրակի տակ է հայտնվում: Իհարկե, սա պատահական չէ եւ իրականացվում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունների ներքո. «Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդը այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից ու մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի այսպես կոչված «միջանցքի» հարցի լուծումը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի:

Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, եւ դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ: Սա Հայաստանի համար լիակատար տնտեսական եւ աշխարհաքաղաքական շրջափակում է նշանակում: Ադրբեջանը սա շատ լավ գիտակցում է: Փաստացի, Ադրբեջանը փորձում է ամեն հնարավոր միջոցներով հիշեցնել դեռեւս չլուծված սահմանների ճշգրտման խնդիրների մասին եւ ինչու ոչ, նաեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչման մասին: Ասել է թե՝ եթե ուզում եք ձեր սահմանները հանգիստ թողնենք, հրաժարվեք Արցախի հարցից եւ արագ լուծեք սահմանների ճշգրտման խնդիրները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին