Արտաքին 5 տարի առաջ - 21:46 16-07-2021

Բելգիան ջրհեղեղի զոհերի հիշատակին սգո օր է հայտարարել

Ջրհեղեղի զոհերի մեծ քանակի պատճառով Բելգիան հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր:

«Հուլիսի 20-ին՝ երեքշաբթի օրը, կլինի համազգային սգո օր: Ժամանակն է անդրադառնալ կյանքի մեծ կորուստին և երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիների ցուցաբերած համերաշխության և միասնության համար»,- Twitter-ում գրել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն:

Բելգիայի հարավում՝ Վալոնիայում, ջրհեղեղն սկսվել է հուլիսի 15-ի գիշերը՝ ուժեղ անձրևների արդյունքում: Հինգշաբթի օրը անձրևները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում: Օրվա ընթացքում երկիրը ստացել է տեղումների մեկուկես ամսվա նորմը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 23-ի: 41 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

Արևմտյան Եվրոպայում հորդառատ անձրևների պատճառով վերջին 20 տարվա ընթացքում տեղի է ունեցել ամենամեծ ջրհեղեղը. գետերը դուրս են եկել ափերից, ջրերը քշում են մեքենաները և տները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար