Մամուլ 5 տարի առաջ - 08:27 15-07-2021

Փաշինյանն Ալիևին խոստումներ ունի տված. Ժողովուրդ

«Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին և հեռանալ ամենևին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է: Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:

Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, և ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, և դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:

Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչև Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում և վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն և այլն ու դրանով վերջնականապես փակելով նաև Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել և կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, և դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:

Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիևը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով և հանդուրժողականությամբ կատարում է Ալիևի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին