Ներքին 5 տարի առաջ - 22:18 12-07-2021

Որոտան վարչական շրջանի ղեկավարը կալանավորվել է 2 ամսով

Դատարանի որոշմամբ՝ Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորվել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Արսեն Վարդանյանը։

Արսեն Վարդանյանը նշել է, որ դատարանը Օհանջանյանին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել, սակայն 2 ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Նա տեղափոխվել է Գորիսի ՔԿՀ։

Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ պատրաստվում են բողոք ներկայացնել։

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։

Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար