Ներքին 5 տարի առաջ - 16:02 09-07-2021

Հադրութի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Հադրութի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրաիճակների պետական ծառայությունը։

«Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինադադարից հետո մինչ օրս 1601 աճյուն է հայտնաբերվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից։