Մամուլ 5 տարի առաջ - 09:00 09-07-2021

«Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրերին տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թերեւս վերջին նիստը, որը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Իշխանական խմբակցությանը հավաքել է Մակունցը՝ պարզելու համար, թե ում որտեղ, ինչ պաշտոնի են պատկերացնում: Բանն այն է, որ մինչեւ հուլիսի վերջ Մակունցը պետք է հեռանա Հայաստանից՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու համար, եւ փորձել է վերջին անգամ թիմի հետ քննարկել իրենց անելիքները:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպման ժամանակ շատ ակտիվ են եղել այսպես կոչված ՀԿ թեւի պատգամավորները, որոնք հայտարարել են, թե ովքեր պետք է ամեն գնով շարունակեն պաշտոնավարել: Մենք տեղեկացանք, որ ամենաակտիվը եղել են իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը, Սոնա Ղազարյանը, որոնք հայտարարել են, որ պետք է ՀՀ արդադատության նախարար կրկին նշանակվի Ռուստամ Բադասյանը, իր պաշտոնին պետք է մնա ԱԱԽ ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Խմբակցությունը դժգոհություն է հայտնել, որ քննարկվում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանին խմբակցության ղեկավար նշանակելու հարցը, ինչը իրենք չեն ցանկանում:

Քննարկվել է այդ պաշտոնում իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջորյանին նշանակելու հարցը, որին, կարծես թե, ավելի շատ են հակված: Ի դեպ, տեղեկություններ կան, որ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին առաջարկվել է դառնալ խմբակցության քարտուղար, սակայն վերջինս չի ցանկացել, ու հնարավոր է այդ պաշտոնը տրվի իմքայլական մեկ այլ պատգամավորի` Նազելի Բաղդասարյանին: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ որեւէ հարցում հստակ որոշում չի կայացվել, Մակունցը քննարկումն արձանագրել է ու այն կփոխանցի Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին