Մամուլ 5 տարի առաջ - 12:12 07-07-2021

Պատրանքներով ապրելու հետևանքները. Առավոտ

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությունն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը «սահմանային միջադեպ է», և այդ կազմակերպությունը նման պարագայում անելիք չունի, մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Մեր այն քաղաքական շրջանակները, որոնք կարծում են, թե անվտանգության համակարգը, որի հովանոցի տակ է ներկայումս գտնվում Հայաստանը, կարող փոխարինվել մեկ այլ համակարգով, Զասի հայտարարության մեջ տեսան այն «վերջին կաթիլը», որը պետք է դրդի մեր պետությանն անել այդ վճռական քայլը:

Իշխանամետ քաղաքական գործիչներն ու հ/կ-ները նույնպես, արմատականության տարբեր աստիճանով, նմանատիպ կարծիք են հայտնում: Նախ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն իսկապես ձևական կառույց է, որը, որպես կազմակերպություն, որևէ մտադրություն չունի ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ այնտեղ, բացի Ռուսաստանից, հավաքվել են պետություններ, որոնք ավելի շուտ Ադրբեջանի, քան Հայաստանի դաշնակիցներն են: Դա չի նշանակում սակայն, որ այսօրվա Հայաստանը քաղաքական և ռազմական ռեսուրս ունի իր հարաբերությունները փչացնել ՀԱՊԿ-ի հետ կամ, առավել ևս, ինչպես որ դա որոշ «տաք գլուխներն» են խորհուրդ տալիս՝ «դուրս գալ ՀԱՊԿ-ից»: Դա կնշանակեր հակադրվել Ռուսաստանին՝ մի երկրի, որը, որքան էլ դա հաճելի կամ տհաճ լինի, մեր այս ողբալի վիճակում միակն է, որ կարող է ապահովել հայկական, թեկուզ կիսատ-պռատ, պետականության պահպանումը:

Հակադրվել ՀԱՊԿ-ին՝ նշանակում է հակադրվել Ռուսաստանին, որի համար այդ կազմակերպությունն իր կայսրական ամբիցիաների դրսևորումներից մեկն է: Մեր այսօրվա իշխանությունն այնքան անհեռատես էր, որ, ինչ-ինչ պոպուլիստական մղումներից ելնելով, որոշեց «փակել» ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ այն էլ մի մեղադրանքով, որը հետագայում չկարողացավ ապացուցել:

Այո, ՀԱՊԿ-ը որևէ ցանկություն չունի օգնելու մեզ, որպեսզի ադրբեջանցի զինծառայողները դուրս գան մեր ինքնիշխան տարածքից: Ռուսաստանն էլ այս հարցում մեզ օգնելու որևէ ցանկություն չունի: Կասկածում եմ, որ այստեղ մեզ կարող են օգտակար լինել նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը: Խնդիրն, ինձ թվում է, պարզ է. եթե դու այնքան խեղճ ես ու անճարակ, որ չես կարողանում պաշտպանել քո սահմանները օտարի ներխուժումից և այնքան անխելք ես, որ հայտարարում ես, թե քո բանակը պետք է կրճատես, ինչո՞ւ պետք է որևէ մեկը քեզ օգնի: Այնպես որ Ռուսաստանի վրա «մուննաթ գալը»՝ մանավանդ, երբ դա անում են իշխանամերձ շրջանակները, մեղմ ասած, տեղին չէ:

Հարցն այն չէ, Ռուսաստանում հաստատված ռեժիմը կամ այդ երկրի արտաքին քաղաքականությունը մեզ դուր է գալիս, թե՞ ոչ: Անձամբ ես շատ կցանկանայի, որ Հայաստանը լիներ Սլովենիայի կամ Էստոնիայի կարգավիճակում՝ դրանից բխող բոլոր քաղաքական և մշակութային առանձնահատկություններով: Բայց ուղեղն անջատելն ու երազանքներով ապրելը բերում է հենց այն իրավիճակին, որում մենք հիմա գտնվում ենք: Եվ դա դեռ մեր փորձանքների վերջը չէ, եթե շարունակենք ցանկալին դնել իրականի տեղ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին