Սպորտ 5 տարի առաջ - 15:08 10-06-2021

ՈւԵՖԱ-ն կպարտադրի Ուկրաինային հանել մարզաշապիկից «Փառք հերոսներին» գրվածքը

Ռուսաստանի ֆուտբոլային միության դիմումից հետո ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկի վերաբերյալ։

Ուկրաինայի մարզաշապիկի վրա երկրի քարտեզն է պատկերված՝ ներառյալ Ղրիմը: Մարզաշապիկի վրա կան երկու գրվածքներ՝ «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին»։ ՈւԵՖԱ-ից փոխանցել են, որ քարտեզի առկայությունը մարզաշապիկի վրա չի խախտում կազմակերպության կանոնները, քանի որ ՄԱԿ-ը ճանաչում է պետության համապատասխան սահմանները։ Չկա խնդիր նաև «Փառք Ուկրաինային» եզրույթի հետ, քանի որ ֆուտբոլային գերատեսչությունը գտնում է, որ այն չի որակվում որպես քաղաքական կոչ։

Ինչ վերաբերվում է «Փառք հերոսներին» եզրույթին, ապա այստեղ ՈւԵՖԱ-ն կպարտադրի Ուկրաինային հանել մարզաշապիկի վրայից, քանի որ այն քաղաքական մեսիջ է պարունակում՝ կառույցի կարծիքով։

ԵՎՐՈ-ի առաջին տուրում Ուկրաինայի հավաքականը հանդիպելու է Նիդերլանդներին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ