Սպորտ 5 տարի առաջ - 15:14 22-05-2021

ՖԻՖԱ-ն դիտարկում է 2 տարին մեկ Աշխարհի առաջնություն անցկացնելու տարբերակը

ՖԻՖԱ-ն արձագանքել է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին՝ կրճատել խաղերի քանակը, բայց դրանք դարձնել առավել սկզբունքային: Այս մասին հաղորդում է AS-ը:

Սաուդյան Արաբիայի ֆեդերացիան հավաստիացնում է, որ Աշխարհի առաջնության՝ 2 տարին մեկ անցկացնելը կնպաստի միջազգային խաղերի քանակի կրճատմանը, բայց կբարձրացնի դրանց ակտուալությունն ու արժեքավորությունը: Առաջարկին կողմ են 166 ֆեդերացիա: Այժմ ՖԻՖԱ-ն ուսումնասիրություն է անցկացնում, որպեսզի վերլուծի Աշխարհի առաջնությունը նման միջակայքով անցկացնելու հնարավորությունը՝ ընդգծելով նման որոշման առավելություններն ու հետևանքները: Հնարավոր փոփոխությունները կվերաբերեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց Աշխարհի առաջնություններին:

Որպեսզի առաջարկը հաստատվեր, հարկավոր էր ոչ պակաս, քան 95 ձայն: 21 ասսոցիացիա ձեռնպահ են մնացել քվեարկությունից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար