Ներքին 5 տարի առաջ - 13:25 11-05-2021

ԿՀԸ-ի որոշումները արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումներ է կայացրել։

Տարածքային ցուցակները դուրս են գալիս, գործելու է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը:

«Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սբատյանը:

Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ:

ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

Ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշիքնները իրենփ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչև մայիսի 31-ը: Ընտրողների ցուցակները ընտական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը՝ 24.00-ն:

Կուսակցություններ և դաշիքնների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 10-ը, ժամը 18.00-ն:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 13-ի

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին