Արտաքին 5 տարի առաջ - 16:42 10-05-2021

Էրդողանը իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ

Ինչպես գրում է ermenihaber.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորը անհանգստություն է հայտնել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Էրդողանը խստորեն քննադատել է Իսրայելի իշխանություններին։ Նա արաբերեն, եբրայերեն և թուրքերեն լեզուներով գրառում է արել Twitter-ի էջում։

Էրդողանն իսլամական աշխարհին հորդորել է միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ՝ վերջինիս գործողությունները որակելով «վայրագ հարձակումներ»։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան շարունակելու է զորակցել պաղեստինցիներին։

Բացի Էրդողանից Իսրայելի գործողությունները դատապարտել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Իսրայելի գործողությունները դատապարտել են նաև Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը այժմ գլխավորում է ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին հրեա ոստիկանների կողմից Երուսաղեմի հին քաղաքում տեղակայված Ալ Աքսայի մզկիթը գրողելու հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել են ավելի քան 200 պաղեստինցիներ: Վիրավորներ կան նաև իսրայելցի ուժայինների շարքում:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի