Ներքին 5 տարի առաջ - 17:01 05-05-2021

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծանուն երաժիշտներ

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին համալրված է մեծահամբավ երաժիշտներով։ Հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, մեկնարկելիք մրցույթն այս տարի անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։

Ժյուրիի կազմում են Քյոլնի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Միխայիլ Յուրովսկին, մեծ ճանաչում վայելող դիրիժոր‚ թավջութակահար Դմիտրի Յաբլոնսկին, Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի դիրիժորության պրոֆեսոր, Եվրամիության երիտասարդական նվագախմբի փորձերի գծով տնօրեն Փիթեր Սթարկը, դիրիժոր, կոմպոզիտոր, դիրիժորության ուսուցիչ Ժորմա Պանուլան, IMG Artists կորպորացիայի փոխտնօրեն, IMG-ի հյուրախաղերի գլոբալ ղեկավար Հարոլդ Քլարկսոնը, ՌԴ ժողովրդական արտիստ, համաշխարհային մեծ ճանաչում վայելող դիրիժոր, ջութակահար Պավել Կոգանը։ Խաչատրյանական մրցույթի ժյուրին կղեկավարի Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին