Ներքին 5 տարի առաջ - 15:57 05-05-2021

Արցախի Հանրապետությունն արդարադատության նոր նախարար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Բորիսի Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Ժիրայր Մելսիկի Միրզոյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար։