Ներքին 5 տարի առաջ - 11:20 12-03-2021

ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԶԳԱՑՎԵԼ ԵՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդում է, որ սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի` Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար