Ներքին 5 տարի առաջ - 12:00 05-03-2021

ՎԱՂԸ ԳՇ ՊԵՏԻ ՆԱԽԿԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊՆ-Ի ՄՈՏ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆԵԼՈՒ

Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին՝ ժամը 13:00-ին հանրահավաք են անելու Պաշտպանության նախարարության շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պահեստազորի մայոր Վահագն Շուշանյանը։

«Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ. լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր բանակին, մեր հրամանատարին։ Սիրով կսպասենք ձեզ շաբաթ օրը ՊՆ մուտքի մոտ։

Ոտքի կանգնենք, թիկունք լինենք մեր Բանակին»,- գրել է Վ․ Շուշանյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին