Ներքին 5 տարի առաջ - 13:20 19-02-2021

ՓԵՏՐՎԱՐԻ 18-19-Ը ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 66 ԴԵՊՔ

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` փետրվարի 18-19-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, սուտ մատնության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու, ընտանեկան բռնության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, ծեծի և բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 2, և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ