Ավելին 5 տարի առաջ - 12:50 18-02-2021

ՄԱԴՈՆՆԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ԴԱՐՁԵԼ Է MARC JACOBS-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ՆՈՐ ԴԵՄՔԸ

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, Marc Jacobs բրենդի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքն է։ Լուսանկարները հրապարակվել են բրենդի Instagram-ում։

«Marc Jacobs-ը Մադոննայի հետ հարաբերությունների և համագործակցության երկար պատմություն ունի, և այդ պատճառով մեզ համար տրամաբանական էր Լոլային (Լուրդես Լեոն) դարձնել արշավի դեմքը․ նա իդեալականորեն մարմնավորում է երիտասարդության ոգին և անհատականության անզիջում զգացողությունը»,-ասված է Marc Jacobs-ի հաղորդագրության մեջ։

Մոդելը լուսանկարներում կրում է վառ ծաղկային զգեստներ, գունավոր զուգագուլպաներ, կաշվե շորտ և այլ հետաքրքիր հանդերձներ։



Ֆոտոսեսիայի հեղինակը Բրիաննե Կապոցցին է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար