Արտաքին
Պետդեպարտամենտը 50 երկրի համար ներդնում է վիզային գրավ՝ մինչև 20 հազար դոլարի չափով
18:48 01-08-2026
ԱՄՆ-ն 50 երկրների քաղաքացիների համար մշտական հիմունքներով կներդնի մինչև 20 հազար դոլարի վիզային գրավ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ծանուցման մեջ։
Լատվիան ժամանակավորապես փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետը
18:20 01-08-2026
Լատվիան տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է երթևեկությունը Բելառուսի հետ սահմանին գտնվող «Պատերնիեկի» անցակետով։
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 4 մարդ
18:12 01-08-2026
Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային շրջաններին օգոստոսի 1-ի գիշերը և առավոտյան հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի
17:43 01-08-2026
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի: Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը։
Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
16:38 01-08-2026
Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը։
Հարվածներ են հասցվել Սև և Ազովի ծովերի տարածքներում. Զելենսկի
15:29 01-08-2026
Հարվածներ են հասցվել Սև և Ազովի ծովերի տարածքներում: Բացի այդ, հարվածի արդյունքում խորտակվել է ռուսական «Յանինա» կոնտեյներային նավը, որն ուներ ավելի քան 100 000 տոննա բեռնատարողություն:
Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:32 01-08-2026
Ռուսաստանը մի քանի օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին։
ՆԱՏՕ-ն քննարկում է Լեհաստանում, Ֆինլանդիայում և Լիտվայում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը
13:07 01-08-2026
Ռուսաստանից բխող սպառնալիքների ֆոնին ՆԱՏՕ-ն քննարկում է Լեհաստանում, Ֆինլանդիայում և Լիտվայում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։
Առաջիկա շաբաթներին կպարզենք՝ հնարավո՞ր է վերսկսել բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև․ Ռուբիո
12:38 01-08-2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն՝ պարզելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։
Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»
11:27 01-08-2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America's Voice-ին տված հարցազրույցում փաստացի չի բացառել, որ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։
Սեուտայի ճգնաժամ. Իտալիան կասեցնում է Շենգենի համաձայնագիրը Իսպանիայի հետ
10:16 01-08-2026
Սեուտայի ճգնաժամ. Իտալիան կասեցնում է Շենգենի համաձայնագիրը Իսպանիայի հետ
Միայն մենք և պետությունը կարող ենք ձեզ օգնել. Տատյանա Կիմը դիմել է Wildberries-ի վաճառողներին՝ ԱԹՍ հարձակումներից հետո
09:45 01-08-2026
Տատյանա Կիմը դիմել է Wildberries-ի վաճառողներին՝ ԱԹՍ հարձակումներից հետո
Ռուսական զորքերը կրկին հրթիռային հարված են հասցրել Կիևին. կան զոհեր և ավերածություններ
09:25 01-08-2026
Ռուսաստանը Կիևի ուղղությամբ արձակել է ավելի քան 20 բալիստիկ և հիպերձայնային հրթիռ
Ե՛վ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ՝ գործարք կնքելու համար. Թրամփ
23:55 31-07-2026
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չի համաձայնվել Ուկրաինայի կողմից Patriot հրթիռների արտադրությանը, նա նշել է, որ այդ հարցը պետք է զգուշորեն լուծվի։
Իրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
23:46 31-07-2026
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդի հետ։
Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը
23:38 31-07-2026
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:
Սեուտայից Մարոկկո է վերադարձել ավելի քան 48,000 միգրանտ
22:41 31-07-2026
Նախկինում վերադարձել էր 37,500 միգրանտ։ Իսպանիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քաղաք էր ժամանել 50,000 մարդ։ Սակայն Սեուտայի իշխանությունները հայտնել են, որ ժամանել է 60,000 միգրանտ։
Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ շենգենյան համաձայնագրի գործողությունը
22:33 31-07-2026
Իտալիան կասեցրել է Իսպանիայի հետ շենգենյան համաձայնագրի գործողությունը՝ վերահսկողություն սահմանելով երկու երկրների միջև ծովային և օդային սահմաններին:
Wildberries-ի պահեստների վրա հարձակումները միլիարդավոր դոլարների վնասներ են պատճառել, այդ թվում՝ հայ գործարարներին. Տատյանա Կիմ
22:17 31-07-2026
Տատյանա Կիմը հավելել է, որ Wildberries-ը արագորեն կարգավորում է իր լոգիստիկան՝ առաքման արագությունը պահպանելու համար:
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներին
22:06 31-07-2026
«Իսպանիան ցանկանում է և պետք է հնարավորինս շուտ վերահսկողության տակ վերցնի Սեուտայում իրավիճակը», – հավելել է Գերմանիայի կանցլերը:
Իրանը գտնվում է «շատ ծանր վիճակում». Թրամփ
21:06 31-07-2026
Նրա խոսքով՝ Իրանը դեռ ունի որոշակի քանակությամբ հրթիռներ, սակայն դրանց թիվը զգալիորեն նվազել է՝ համեմատած չորս-հինգ ամիս առաջվա ժամանակահատվածի հետ։
Ուկրաինայում կարող են քրեական գործ հարուցել Լուկաշենկոյի նկատմամբ
20:55 31-07-2026
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակ՝ խնդրելով քննարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ քրեական գործ հարուցելու հնարավորությունը:
Ֆրանսիան զnրքեր, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին. Մակրոն
20:48 31-07-2026
Ֆրանսիան զորքեր, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Իսպանիայի հետ սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի պատճառով, գրել է նախագահ Մակրոնը։
Թուրքական KIZILELMA անօդաչու կործանիչը` փորձարկումների փուլում
20:31 31-07-2026
Թուրքական արտադրության առաջին անօդաչու կործանիչի՝ «KIZILELMA»-ի, փորձարկումներում հերթական փուլն է սկսվել: Իրականացվել են հարթակի ներքին կայաններից զինամթերքի արձակման հաջող թեստեր: