Արտաքին 49 րոպե առաջ - 16:38 24-10-2026

Թրամփը սպառնացել է Ուկրաինային և Ռուսաստանին մաքսատուրքերով, եթե խաղաղություն չհաստատվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մաքսատուրքեր սահմանել Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ, եթե երկրները չկարողանան խաղաղության համաձայնության գալ։ Սակայն նա կասկածի տակ է դրել իր գաղափարի արդյունավետությունը։

Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Magno News-ին։

Թրամփի խոսքով՝ մաքսատուրքերը օգնել են Միացյալ Նահանգներին ավարտել հինգ պատերազմ։ Հաշվի առնելով սա՝ Սպիտակ տան ղեկավարը ենթադրել է, որ Վաշինգտոնը կարող է նույնն անել Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ։

«Մենք հինգ պատերազմ ավարտեցինք մաքսատուրքերի շնորհիվ։ Ես ասացի. «Եթե շարունակեք կռվել, մենք ձեզ վրա 200% մաքսատուրք կսահմանենք», և նրանք դադարեցին կռվել։ Հավանաբար, մենք պետք է անմիջապես նույնը անենք Ուկրաինայի և Ռուսաստանի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին