Ռուսաստանից ԱՄՆ դիզելային վառելիքի առաջին խմբաքանակի առաքումը պլանավորված է հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Պլանավորվում է, որ առաջին լցանավը նավահանգստից դուրս կգա վաղը՝ ամսի 22-ին, դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս լցանավն ունենալու է 40 000 տոննա ջրատարողություն։ Դրան, անկասկած, կհետևեն հաջորդ խմբաքանակները», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանագրի ստորագրումն «ավարտական փուլում է»։
Նովակը հստակեցրել է, որ դիզելային վառելիքի մատակարարման ուղղությունները կախված կլինեն այն բանից, թե «ԱՄՆ-ում առկա պահանջարկը բավարարելու համար, անհրաժեշտ ծավալներից բացի, որքան լրացուցիչ վառելիք մենք կկարողանանք մատակարարել»։