Մեծ Բրիտանիայում ցանկանում են Վինի Թուխի բնօրինակ խաղալիքն ու նրա ընկերներին վերադարձնել հայրենիք, սակայն Նյու Յորքի հանրային գրադարանը դեմ է այդ գաղափարին։
Վեճը թեժացել է գրական Վինի Թուխի 100-ամյակի կապակցությամբ։ Թագուհի Կամիլան ցանկանում է, որ հայտնի խաղալիքները գոնե կարճ ժամանակով տեղափոխվեն Մեծ Բրիտանիա։
Նյու Յորքի հանրային գրադարանում Վինի Թուխն ու նրա ընկերները պահվում են 1987 թվականից և ցուցադրվում են Մանհեթենի գլխավոր շենքում։
Վեճը նոր չէ․ դեռևս 1998 թվականին բրիտանացի խորհրդարանականները փորձել են հասնել խաղալիքների վերադարձին, սակայն ապարդյուն։
Գրադարանի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ խաղալիքները կմնան Նյու Յորքում։