Ավելին 57 րոպե առաջ - 19:16 19-10-2026

Քիմ Քարդաշյանի կյանքի ամենաաղմկահարույց դրվագները՝ նոր գրքում

Քիմ Քարդաշյանի կյանքի ամենամեծ սկանդալները։

Վերահսկող ամուսնությունից մինչև ինտիմ տեսանյութ, որը փոխեց նրա կյանքը։

Ջոնաթան Վան Մետերի Citizen Kim գրքում ներկայացված են Քիմ Քարդաշյանի անձնական կյանքի աղմկահարույց դրվագները՝ գաղտնի ամուսնությունից և ընտանեկան բարդ հարաբերություններից մինչև ինտիմ տեսանյութի հրապարակումն ու ընդամենը 72 օր տևած ամուսնությունը։

Ըստ Daily Mail-ի՝ 19 տարեկանում Քիմը գաղտնի ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։

Ամուսնալուծության փաստաթղթերում նա պնդել է, որ ամուսինը վերահսկել է իր կյանքը, ճնշում գործադրել՝ թողնելու աշխատանքն ու ուսումը, ինչպես նաև սահմանափակել շփումները ընտանիքի հետ։ Թոմասը, ըստ Քարդաշյանի պնդումների, նույնիսկ փորձել է ազդել նրա՝ հարազատների մասին պատկերացումների վրա։

Գրքում անդրադարձ է կատարվում նաև Ռեյ Ջեյի հետ Քիմի հարաբերություններին և 2007 թվականին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ինտիմ տեսանյութին։ Քարդաշյանը փորձել է կանխել դրա հրապարակումը և դատական վեճի արդյունքում, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, շուրջ 5 միլիոն դոլարի փոխհատուցում է ստացել։

Տեսանյութի տարածման հանգամանքների շուրջ տարիներ շարունակ տարբեր վարկածներ են շրջանառվել, սակայն Քիմի մայրը՝ Քրիս Ջենները, հերքել է իր հնարավոր մասնակցության մասին մեղադրանքները։

Հաջորդ աղմկահարույց դրվագը բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունն էր։ Շքեղ հարսանիքը նկարահանվել էր Քարդաշյանների ռեալիթի շոուի համար, սակայն զույգը բաժանվել է ընդամենը 72 օր անց։ Քիմը հետագայում խոստովանել է, որ շտապել է ամուսնանալ՝ հասարակության սպասումներին համապատասխանելու և 30 տարեկանը չամուսնացած չդիմավորելու մտավախությամբ։

Ավելի ուշ Քարդաշյանն ամուսնացել է Քանյե Ուեսթի հետ, սակայն այդ հարաբերություններն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ Գրքում ներկայացված պատմությունները ցույց են տալիս, թե ինչպես են նրա անձնական կյանքի իրադարձությունները տարիների ընթացքում դարձել հանրային քննարկումների առարկա՝ զուգահեռաբար ձևավորվելով նրա համաշխարհային ճանաչումն ու բիզնես կարիերան։